Սոցիալական ցանցերի նկատմամբ ոչ անտարբեր օգտվողները դրանց շնորհիվ բարձրացնում են իրենց ինքնագնահատականը: Վերջին հետազոտության տվյալներով, սոցիալական ցանցերով շփումը բարենպաստ է ազդում ինքնաբավարարվածության զգացման վրա: Սակայն նստակյաց կենսակերպի ռիսկերը ոչ ոք չի նվազեցնում: Եւ սոցցանցերի սիրահարները ավելի հաճախ են ենթարկվում ճարպակալման խնդիրների, քան ժամերով համակարգչի առջեւ չնստողները, հաղորդում է Scienceblog.ru-ն:
Փիթսբուրգի եւ Կոլումբիայի համալսարանների հետազոտողներն էլ նշում են, թե մոնիտորից պոկվել չկարողացողները նաեւ վտանգում են իրենց ֆինանսական դրությունը:





























