Ամերիկյան օդատիեզերական NASA գործակալության մասնակիցները պատմության մեջ առաջին անգամ աստղակերպերի գրավման եւ կառավարման ռազմավարություն են մշակել, հայտնում է «ԻնտերՆովոստին»։ 

Գիտնականները մտադիր են 500 տննանոց աստղակերպ բռնել եւ շուրջլուսնային ուղեծիր դուրս բերել։ Այնտեղ նախատեսվում է կայան հիմնել, որտեղ Մարսի ճանապարհին հնարավոր կլինի լիցքավորել տիեզերանավերը։

ԱՄՆ-ի գիտության եւ տեխնոլոգիական քաղաքականության դեպարտամենտը մտադիր է ուսումնասիրել այդ հավակնոտ նախագիծը։ Նախնական գնահատականով՝ սկզբնական փուլի արժեքը 2,6 մլրդ դոլար կլինի։ Նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորումը նախապատրաստել են NASA-ի եւ Քալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտի մասնագետները։

Հայտնի է, որ աստղակերպը գրավելու հատուկ սարքը տիեզերք դուրս կբերվի Ատլաս-5 հրթիռի օգնությամբ։ Երբ աստղակերպը բավականաչափ մոտենա սարքին, այն իր տրամագիծը 50 անգամ գերազանցող ինքնատիպ ցանց բաց կթողնի, որը տառացի կպարուրի աստղակերպին։

Գրավելուց հետո սարքը գործի կդնի հզոր շարժիչը եւ կկանգնեցնի աստղակերպին, հետո նրան կտեղափոխի չեզոք գրավիտացիոն վայր։ Այնուհետ կարելի է լցակայանօ կառուցման վայրը նախագծել։