Միջազգային տիեզերական կայարանի աշխատողներին վիճակված է 15 անգամ դիմավորել Ամանորը: Այս մասին հաղորդել են Թռիչքների կառավարման ռուսական կենտրոնում:
ՄՏկ անձնակազմն առաջին Նոր տարին կդիմավորի դեկտեմբերի 31-ին, ռուսական ժամանակով ժամը 16:50-ին, երբ կայանը կգտնվի Նոր Զելանդիայի վերեւում: Անձնակազմը 15-րդ Նոր տարին կդիմավորի հունվարի 1-ին, Երեւանի ժամանակով 14:29-ին: Այդ ժամանակ ՄՏԿ-ն կթռչի Խաղաղ օվկիանոսի վրայով՝ Ավստրալիայից արեւելք, հաղորդում է Ֆեդերալ Պրես World News-ը:
Թռիչքների կառավարման կենտրոնում նշել են, որ դեկտեմբերի 27-ին ՄՏԿ-ին ամանորյա շնորհավորանքներ է հղել Ձմեռ Պապը, իսկ դեկտեմբերի 30-ին` կիրակի օրը, Կենտրոնի եւ Կայանի միջեւ կապ կհաստատվի` ռուս տիեզերագնացների ընտանիքների համար:
Հիշեցնենք, որ այժմ ՄՏԿ-ում աշխատում են «Ռոսկոսմոսի» տիեզերագնացներ Օլեգ Նովիցկին, Եվգենի Տարելկինը, Ռոման Ռոմանենկոն, NASA-ի աստղագնացներ` Քեւին Ֆորդը եւ Թոմաս Մաշբերնը, ինչպես նաեւ Կանադական տիեզերական գործակալության տիեզերագնաց Քրիս Հաթվիլդը:





























