«Google»-ի որոնողական համակարգի միջոցով որոշվել է ամենասեքսուալ երկիրը, որը 2012 թ-ին զբոսաշրջիկների շրջանում մեծ պահանջարկ է վայելել, գրում է «ЕвроСми»-ին:
Հետազոտությունների արդյունքները ցույց են տվել, որ երկրի անվանման եւ եւ «սեքս» բառերի հարցումների թվով առաջին տեղում է Շրի Լանկան: Երկիրը հայտնի է բազմաթիվ գեղեցիկ կառույցներով, մաքուր ծովային ջրով եւ հրաշալի ծովափով, ուստի եւ առաջատարն է սեքսուալ զբոսաշրջության առումով:
Որքան էլ տարօրինակ է, սակայն այդ ոլորտում ավանդաբար առաջատար համարվող Թայլանդը նույնիսկ տասնյակում չի ընդգրկվել:
Մյուս կողմից պահանջարկ են վայելել այնպիսի երկրները, որոնց մասին ոչ ոք նույնիսկ չէր էլ կարող կասկածել: Օրինակ` Պակիստանը, Բանգլադեշն ու Սոմալին: Վերջին պետությունն ընդհանրապես տարակուսանք է առաջացնում առաջին հերթին անկայուն ռազմական վիճակով եւ երկրորդ` դե -ֆակտո ամբողջական պետություն չլինելու հանգամանքով:





























