Sony ընկերությունը դադարեցրել է Ճապոնիայի տարածքում իր ամենաշատ վաճառված PlayStation 2 (PS2) խաղային համակարգչի արտադրությունը, հաղորդում է BBC-ն:
Այն վաճառքում հայտնվեց 2000թ. Ճապոնիայում, եւ դրանից հետո վաճառվել էր PS2-ի 150 միլիոն օրինակ:
PS2-ն այնքան մեծ ժողովրդականություն էր վայելում, որ PlayStation 3-ի հայտնվելուց հետո երեք տարի ավելի լավ էր վաճառվում:
Խաղային համակարգչի արտադրության դադարեցումը չի նշանակում, որ դրա համար նոր խաղեր չեն թողարկվելու: Այսպես 2013թ. մարտին նշանակված է Final Fantasy-ի սերիայի Seekers of Adoulin խաղի թողարկումը: Իր պատմության ընթացքում PS2-ի համար արտադրվել է 11 հազար խաղ:





























