Google-ի ինժեներինգի գծով տնօրեն Ռեյ Կուրցվեյլը ցանկանում է միջոց գտնել, որը թույլ կտա մարդկանց ապրել հավերժ, հաղորդում է Bloomberg-ը:

Գյուտարարը ցանկանում է կյանք վերադարձնել վաղամեռիկ հորը: Նա իր գյուտի համար օգտագործում է տեխնոլոգիական հսկայի հզորությունը: Այս ամիս Կուրցվեյլը դարձել է Google_ի մշակումների գծով տնօրեն: 1970թ. հոր մահից հետո նա պահպանել է նրա իրերը, մտադրվելով օրերից մի օր համակարգչի միջոցով ստեղծել անձի վիրտուալ տարբերակը:

Ֆուտուրիստ գյուտարարը տեխնոլոգիական սինգուլարության վարկած է առաջ քաշում, ըստ որի մարդիկ եւ մեքենաները կարող են սինքրոնավորվել:

Դա գրեթե անհնարին է թվում, սակայն Կուրցվեյլը մի շարք հաջող գյուտերի հեղինակ է, որոնք կատարվել ի հեճուկս թերահավատների: