Երկրի զոնդավորման խորհրդային «Տիեզերք-1484» արբանյակի մնացորդները հունվարի 12-ին կընկնեն Երկիր մոլորակի վրա, հայտնում է ԱՄՆ-ի Ռազմավարական հրամանատարության կայքը:

Վեց մետր երակություն եւ լայնություն ունեցող արբանյակը մթնոլորտային հոծ շերտեր կմտնի հունվարի 11-ին: Ավելի վաղ կանխատեսվում էր, որ դա տեղի կունենա 2012թ. դեկտեմբերին:

«Տիեզերք-1484»-ը արձակվել է 1983-ին Բայկոնուրից Երկիր մոլորակի բնական ռեսուրսների հետազոտման նպատակով: