Եվրոպական Միությունում նոր տարվանից իր աշխատանքն է սկսել Կիբերհանցագործության դեմ պայքարի կենտրոնը (European CyberCrime Centre (ECC): Եվրոպոլից (Europol) «Ինտերֆաքս»-ին հայտնել են, որ ECC-ը դարձել է ԵՄ-ում կիբերհանցագործության դեմ պայքարի համակարգող կենտրոն:  ԵՄ-ի անդամ երկրները եւ եվրոպական կառույցները մտադիր են  աջակցել ECC-ին կիբերհանցագործությունների արագ հետաքննության եւ միջազգային գործընկերների հետ համագործակցության գործում:

Կենտրոնի գործունեության մանդատն ընդգրկում է  պայքար կիբերհանցագործությունների հետեւյալ տեսակների դեմ. հանցագործություններ, որոնք իրականացվել են կազմակերպված  խմբերի կողմից հանցավոր շահույթ ստանալու նպատակով, մասնավորապես,  online-խարդախություններ, հանցագործություններ, որոնք զոհին լուրջ վնաս են հասցրել, մասնավորապես`  երեխաների սեռական շահագործում, հանցագործություններ, որոնք վնաս են հասցրել ԵՄ-ի խիստ կարեւոր ենթակառույցներին եւ տեղեկատվական համակարգերին: 

Պաշտոնապես ECC-ն աշխատանքը սկսել է այս տարվա հունվարի 1-ից: Բացման արարողությունը տեղի կունենա հունվարի 11-ին` Հաագայում, Եվրոպոլի գլխավոր գրասենյակում  (Նիդեռլանդներ):