Նյու Մեքսիկոյի համալսարանի գիտնականների մի խումբ հայտարարել է  Սահարայի անապատում  մարսիական երկնաքարի հայտնաբերման մասին, որի տարիքը գերազանցում է 2,1 միլիարդ տարին: Նման եզրակացություններ են արվել մեկ տարվա ընթացում երկնաքարի  հետազոտության  արդյունքում, որն անվանվել է NWA 7034: 320 գ զանգվածով քարը Մարոկոյում հատնաբերել են բեդվինները, որից հետո այն վաճառվել է ամերիկյան գիտական կենտրոնին: 

Ըստ հետազոտության ղեկավար Կարլ Էյջի տվյալների` «հայտնաբերվել է յուրահատուկ  տեսակ, որը, հնարավոր է, գոյացել է  հրաբխի ժայթքման եւ ջրի հետ դրա փոխազդեցության  հետեւանքով», գիտնականի խոսքերն է մեջբերում «Նաուչնի էքսպրես» ամսագիրը:

Երկնաքարն իր բաղադրությամբ նման է Կարմիր մոլորակի մակերեւույթին Curiosity մարսագնացի հայտնաբերած հողի նմուշին: Ամենահին «Ալան Հիլզ» երկնաքարը հայտնաբերվել էր 1984թ. Անտարկտիդայում, այն 4,5 միլիարդ տարեկան է, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: