Վրաստանում Microsoft ընկերության ներկայացուցիչ Զուրաբ Մուջանիշվիլիի խոսքով, կեղծված ծրագրերի պատճառով իր ընկերությունն ամեն տարի կորցնում է մոտ 50 միլիոն դոլար: Այդ մասին Մուջանիշվիլին հայտնել է Еurasianet-ի թղթակցին:

Նշենք, որ ամերիկյան արտադրողների ծրագրային ապահովման Business Software Alliance и IDC Global Software-ի հետազոտությունների արդյունքով Վրաստանը ճանաչվել է կեղծված արտադրանքի խոշորագույն սպառող: Այդ երկրում օգտագործվող ծրագրերի 95 տոկոսը կեղծված է: Իր ցուցանիշներով Վրաստանը գերազանցում է Հայաստանին եւ Ադրբեջանին, նաեւ Ուկրաինային:

Հետազոտության տվյալներով, կեղծված ծրագրերը օգտագործվում են ինչպես հասարակական, այնպես ել մասնավոր հատվածում: Նախարարություններում օգտագործվող 30 հազար համակարգիչների 70 տոկոսում կեղծված կամ չարտոնագրված ծրագրեր են գործում: