Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների անցկացման վայրը եւ ամսաթիվը դեռեւս համաձայնեցված չեն: Այդ մասին  «Ռեյտեր» գործակալությանը հայտնել է  ԵՄ արտասահմանյան գործերով եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցչի մամուլի քարտուղար Մայքլ Մաննը: 

Ըստ նրա` որոշակի վայրի եւ ամսաթվի շուրջ երկխոսությունը  շարունակվում է, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:  «ԵՄ-ի եւ Իրանի ներկայացուցիչները դեկտեմբերի 31-ին հանդիպել էին բանակցությունների հաջորդ փուլի քննարկման համար, որը, հուսով ենք, կսկսվի մոտ ժամանակներս», - ասել է Մաննը:

Ավելի վաղ Իրանի ազգային անվտանգության Գերագույն խորհրդի քարտուղար Սայիդ Ջալիլին հայտնել էր, որ իր երկիրը պատրաստ է  երկխոսությունը վերսկսել հունվարին:  «Իրանը համաձայնել էր, որ բանակցությունները պետք է անցկացվեն հունվարին, սակայն հանդիպման մանրամասները դեռեւս  հստակ չեն», - հայտարարել է նա: