Ամերիկյան Curiosity մարսագնացը տարօրինակ օբյեկտ է նկարել, որն անվանել են «մարսյան ծաղիկ» անունով: NASA-ում առայժմ չեն կարողանում պարզել, թե ինչն է հայտնվել ֆոտոխցիկի օբյեկտիվում:
Գտածոն նկարվել է Մարսի Yellowknife Bay հատվածում, որտեղ Curiosity-ն նկարում էր շրջանաձեւ համայնապատկեր: Լուսանկարներից մեկում էլ նկարված է տարօրինակ առարկան, ընդ որում, դատելով լուսանկարից` այն ճխլված է եղել, հայտնում է NEWSru.com-ը:
NBC-ի մեկնաբան Ալան Բոյլը կարծում է, որ «ծաղիկը» պլաստիկի կտոր է, որ պոկվել է մարսագնացից: Նման բան արդեն եղել է անցած տարվա հոկտեմբերին, սակայն NASA-ի ներկայացուցիչ Գայ Վեբսթերը չի հաստատել Բոյլի վարկածը:































