Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը  պաշտոնապես բացել է երկրում բնական գազի առաջին պահեստարանը: Պահեստարանի նախագծային հզորությունը հասնում է 3,3 մլրդ խմ-ի:

Ինչպես հաղորդում է AP-ն,վկայակոչելով իրանական պետական հեռուստատեսությունը, պահեստարանը կառուցվել է Իրանի կենտրոնական մասում, Կում քաղաքից ոչ հեռու: Ներկայումս նրա տարողունակությունը կազմում է 1,5 մլրդ խմ, իսկ նախագծային հզորության կհասնի շինարարության երկրորդ փուլից հետո: