Բրիտանացի ֆիզիկոսներին հաջողվել է պարզել, որ Ջորջ Լուկասի «Աստղային պատերազմներ» ֆիլմի հերոսների պլազմային թուրը հնարավոր է ստեղծել: Նրանց կարծիքով, թրի բոլոր հատվածներում մագնիսային դաշտը կայուն կլինի` լուսավորվող պլազմայի ապահովման համար:
Journal of Physics Special Topics հանդեսում հրապարակված հոդվածում մասնագետները նշում են, որ թուրը կարող է միատեսակ վտանգավոր լինել ինչպե թշնամիների, այնպես էլ թրի տիրոջ համար: Մասնագետները վստահ են, որ թրերի բախումից առաջացած «կայծերը» լուրջ վնաս կհասցնեն թրի տիրոջը:





























