Սեղանի սպասքի արդիականացմամբ զբաղվել են ճապոնացի մասնագեները, որոնք նոր տեխնոլոգիաներ են ներդրել անգամ դանակի եւ պատառաքաղի մեջ: Այժմ դրանք խստորեն հսկելու են տիրոջը` տարբեր ձայներ հանելով կախված ուտելիքի տեսակից: Մշակողների խոսքով, «EsTheremine» անունով սպասքը կարող է զզվելի ձայներ հանել, անգամ մարդկային լեզվով ասել. «Հերիք է խժռես, չաղլիկ»:

Էլեկտրոնային պատառաքաղը սովորականից տարբերվում է ավելի հաստ կոթով, որում մոնտաժված է ցուցիչը, մարտկոցները եւ ուժեղացուցիչը: Ներդրված ծրագիրը հսկում է ուտելիքի տեսակն ու որակը` արձագանքելով ձայնային ազդանշաններով: