Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ճգնաժամից դուրս գալու փուլային ծրագիր է առաջարկել, որը ենթադրում է նոր կառավարության ստեղծում եւ ազգային երկխոսության համաժողովից հետո համընդհանուր համաներման հայտարարում:

Ասադի խոսքով, ճգնաժամից դուրս գալու առաջին փուլը պետք է լինի ընդդիմադիր զինյալներին աջակցությունը դադարեցնելու վերաբերյալ  օտարերկրյա պետությունների պարտավորությունը: «Երկրորդ փուլում պետք է գումարվի ազգային երկխոսության կառավարական համաժողով, իսկ երրորդում ձեւավորվի նոր կառավարություն եւ համընդհանուր համաներում հայտարարվի»,-ասել է Ասադը` կիրակի Սիրիայի ժողովրդին ուղղված իր ուղերձում: Նա խոսել  է Դամասկոսի օպերային դահլիճում: