Siemens ընկերության նոր ու յուրահատուկ Aquaris լսողական սարքը կներկայացվի (Consumer Electronics Show) CES 2013 սպառողական էլեկտրոնիկայի ցուցահանդեսում, որը տեղի կունենա Լաս Վեգասում, հունվարի 8-11-ին:
Նոր սարքը ներկայումս գոյություն ունեցող սարքերից տարբերվում է նրանով, որ այն ոչ միայն չի վախենում հարվածներից ու փոշուց, այլեւ ամբողջությամբ ջրադիմացկուն է, որի արդյունքում այն կարելի է հանգիստ օգտագործել ջրի տակ:
Ավելին, սարքը հագեցած է Bluetooth-ով, որի շնորհիվ սարքն օգտագործողը կարող է հեռավորության վրա կառավարել այն՝ գտնվելով լողավազանում:
CES 2013 ցուցահանդեսը տեղի կունենա հունվարի 8-11-ին, Լաս Վեգասի «Քոնվենշն» կենտրոնում, որի մակերեսը 300 հազար քմ է: Ցուցահանդեսին կմասնակցեն ավելի քան 3 հազար ընկերություններ, որոնք կներկայացնեն շուրջ 20 հազար արտադրատեսակներ: Ակնկալվում է, որ այցելուների թիվը կկազմի 156 հազար:





























