Քուվեյթի դատարանը 25 բլոգերների 2-ական տարվա ազատազրկման է դատապարտել՝ Twitter-ում էմիր Սաբահ IV-ի հասցեին քննադատական հրապարակումների համար, հաղորդում է Australian.com գործակալությունը:
Դատարանն այդ քննադատական գրությունները վիրավորական է համարել, իսկ Քուվեյթում միապետին վիրավորելն արգելված է Սահմանադրությամբ:
Իր հերթին, ակտիվիստներն ու նրանց կողմնակիցները հայտարարել են, որ այդկերպ իշխանությունը որոշել է մաքրել ընդդիմությունը եւ վախեցնել դեկտեմբերի 1-ին կայացած ընտրությունների արդյունքներից դժգոհ քաղաքացիներին:
«Մեղադրանքը հիմնավորված չէ ապացույցներով եւ գլխավորապես հիմնված է իշխանությունների կողմից Twitter-ում գրությունների սխալ մեկնաբանությունների վրա: Մեղադրանքների մեծ մասը սարքած է»,-լրագրողներին հայտարարել է Քուվեյթում մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող անկախ կազմակերպության ղեկավար Մոհամադ Հումաիդին, հաղորդում է «ԱԻՖ»-ը:





























