Գրեթե ոչ ոք չի կասկածում, որ ապագայում ռոբոտները կդառնան մեր կյանքի անբաժանելի մասը: Այս տեսանյութն այդ պնդման հերթական ապացույցն է: Compressorhead ռոք-խմբի կայքում, որն ամբողջությամբ կազմված է ռոբոտներից, հայտնվել է հայտնի Motörhead խմբի Ace of Spades երգի տեսահոլովակը:
Compressorhead խումբն կազմված է երեք ռոբոտներից. հարվածային գործիքներ՝ Stickboy, կիթառահար՝ Fingers (78 մատներով) եւ բաս կիթառահար Bones:
Հատկանշական է, որ հունվարին Compressorhead խումբը նախատեսում է 5 համերգ ունենալ, իսկ առաջիկա համերգի տոմսերն արդեն վաճառվել են, հաղորդում է Hi-Tech News-ը:











