Այսօր` փետրվարի 3-ին Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Ալի Սաղայիանի հետ:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում Սեյեդ Ալի Սաղայիանը Սեյրան Օհանյանին է հանձնել Իրան այցելելու` ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ահմադ Վահիդիի պաշտոնական հրավերը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային խնդիրներ և հակամարտությունների կարգավորմանն առնչվող հարցեր: