Մոսկվայում մարտին ռուս եւ եվրոպացի գիտնականների կոնֆերանս տեղի կունենա, որտեղ կքննարկվի Յուպիտերի արբանյակ Գանիմեդ ուղարկվելիք գիտական համատեղ առաքելության հարցը, հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Լեւ Զելյոնին:
Նրա խոսքով՝ կքննարկվի եվրոպական JUICE նախագծի հետ համատեղ ծրագրի սցենարը:
Ավելի վաղ Ինժեներական գիտությունների ակադեմիայի խորհրդական Յուրի Զայցեւը հայտնել էր, որ Ռուսաստանը վերանայել է «Լապլաս» առաքելության առաջադրանքը, որը ենթադրում էր Եվրոպայի վայրէջքը Յուպիտերի արբանյակին՝ ռադիացիայի նկատմամբ կայուն հայրենական էլեկտրոնիկայի բացակայության եւ ԱՄՆ-ից այն գնելու բարդությունների պատճառով, հայտնում է «Ինտերֆաքսը»:
«Նախեւառաջ, փոխվել է հետազոտության գլխավոր օբյեկտը. Եվրոպայում դեսանտը փոխարինվել է Գանիմեդում կատարելիք վայրէջքով, որը ռադիացիոն առումով առավել բարենպաստ է», - հստակեցրել է Զայցեւը:
Նրա խոսքով՝ Գանիմեդ ուղարկվող առաքելությունը կարելի է օգտագործել ռուսական վայրէջքային սարքից եվրոպական JUICE առաքելության Jupiter Icy moons Explorer-ին տեղեկատվություն փոխանցելու համար:





























