Apple ընկերությունը հայտարարել է App Store առցանց խանութի հերթական ձեռքբերման մասին: App Store-ի ստեղծման պահից ի վեր դրանում թվարկված հավելվածների ներբեռնումների քանակը գերազանցել է 40 միլիարդը, ընդ որում՝ դրանց կեսը կատարվել է 2012թ.: Ռեկորդային է եղել նախորդ տարվա վերջին ամիսը՝ երկու միլիոն ներբեռնում, հայտնում է 3DNews-ը:
Apple ընկերության կողմից App Store ծրագրավորողներին վճարումների ընդհանուր ծավալը գերազանցել է յոթ միլիարդ դոլարը, գրում է The Wall Street Journal թերթը: Նախորդ տարվա մարտին Apple-ը վճարել էր չորս միլիարդ դոլար, երբ ներբեռնումների ծավալը հասել էր 25 միլիարդի:
Տվյալ պահին App Store առցանց խանութում 155 երկրներից iPhone-ի, iPad-ի եւ iP.od touch-ի համար ավելի քան 775 000 հավելված է առաջարկվում, որոնք ներկայացված են 23 դասակարգումներով՝ ներառյալ խաղերը, բիզնեսը, լուրերը, առողջությունը եւ ֆիթնեսը: Ներկայումս խանութն ունի շուրջ 500 միլիոն հաշվառած ակտիվ օգտվող:




























