Գիտնականները պարզել են, որ Տիեզերքի գրեթե յուրաքանչյուր վեցերորդ աստղը իր համակարգում Երկրին նմանվող էկզոմոլորակ ունի: Ընդ որում, էկզոմոլորակի տեսակը կախված չէ այն աստղի տեսակից, որի շուրջ պտտվում է: «Կեպլեր» տիեզերական աստղադիտարանը Տիեզերքում մոլորակներ է հայտնաբերում տարանցիկ եղանակով: Հեռադիտակը վերլուծության է ենթարկում աստղի լույսը. եթե աստղի փայլը պարբերաբար խամրում է, նշանակում է դրա շուրջ մոլորակ է պտտվում: Արձանագրելուց հետո հեռադիտակները ուղեծրից ստացված տվյալների վերլուծություն են կատարում:

Այսպես, գիտնականները եզրահանգման են եկել, որ Տիեզերքի աստղերի 17 %-ն իրենց համակարգում Երկրի 0,8 - 1,25 չափով էկզոմոլորակ ունեն: Լուսատուների մեկ հինգերորդը գերերկրներ ունեն՝ Երկրի զանգվածը կրկնակի գերազանցող մոլորակներ, եւ աստղերի միայն 5 %-ն են գազային հսկաների կրող, հայտնում է «Ռուսաստանի ձայնը»: Հայտնաբերված էկզոմոլորակների ընդհանուր թիվը գերազանցում է 17 միլիարդը:

Համաշխարհային գիտությունը վաղուց մարդկության համար հնարավոր երկրորդ տուն դառնալու մոլորակ է փնտրում: Ավելի վաղ հաղորդվել էր, որ չափսերով Երկրին նման 2740 մոլորակ կա: Մեր մոլորակին առավել նման է KOI 172.02 մոլորակը, որը ոչ պաշտոնապես անվանում են «Երկիր-2»: