Գլազգոյի համալսարանի փորձագետները, որոնք վերջին ժամանակներում գովազդվող շշալցված ջրի եւ մշտապես քննադատվող ծորակի հասարակ ջրի համեմատական վերլուծություն են կատարել, ապշել են իրենց ուսումնասիրության արդյունքից:
Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ հայտնի արտադրողների կողմից շշալցված ջուրը ժամանակակից մարդու համար ծորակի ջրից վտանգավոր է: Բացի դրանից, հենց շշալցված ջուրն է ամենից հաճախ դառնում տարբեր տեսակի վարակիչ հիվանդությունների պատճառ, քանի որ, ի տարբերություն խողովակի ջրի, այն քլորով մշակման չի ենթարկվում, գրում է «Եվրոսմի»-ն:
Հաշվի առնելով, որ շշալցված ջուրն ավելի թանկ է, քան ծորակինը, ուսումնասիրության հեղինակները խորհուրդ են տալիս մտածել դրա օգտագործման նպատակահարմարության մասին: Հնարավոր է՝ դա միայն գովազդ է:





























