«Վիմպելկոմը» հայտարարել է, թե Սերգեյ Զակուրաեւը նշանակվել է Հայաստանում Beeline ապրանքանիշի ներքո ծառայություններ մատուցող «ԱրմենՏել» ՓԲԸ-ի բջջային բլոկի տնօրեն: Նշանակումն ուժի մեջ կմտնի 2013թ. հունվարի 14-ին:

Ինչպես նշել է ԱՊՀ երկրներում «Վիմպելկոմի» բիզնեսի զարգացման հարցերով փոխնախագահ Դմիտրի Կրոմսկին, Զակուրաեւի ղեկավարությամբ Beeline Վրաստանը շարունակում է վստահ աճը եւ ամրապնդում իր դիրքերը շուկայում: «Հայաստանում մեր աշխատանքի ծավալներն ավելի լայն հնարավորություններ են բացում աճի համար: Ես վստահ եմ, որ Սերգեյի փորձը դրական ազդեցություն կունենա Հայաստանում անլար կապի զարգացման վրա»,- նշել է Կրոմսկին:

Ինքը` Զակուրաեւը նշել է, որ չնայած արված աշխատանքին, բջջային ոլորտում դեռ շատ բան կա անելու` հաճախորդների վստահությունը նվաճելու համար: