Ամերիկացի գիտնականները հայտնաբերել են, որ ֆիզիկական եւ հոգու ցավերը մշակվում են ուղեղի նույն հատվածում: Ստացված տվյալները վկայում են, որ այն մարդիկ, որոնք իրենց կարեւոր եւ երջանիկ են զգում, անհամեմատ ավելի հեշտ են տանում ցավը եւ ընդհակառակը:
Ավելին, չհասկացվածությունն ինքն իրենով կարող է ֆիզիկական ցավ առաջ բերել: Նույնը վերաբերում է բաժանմանը. հենց այդ գործընթացը ոչ միայն հոգու, այլեւ ֆիզիկական ցավ է առաջ բերում, հաղորդում է Raut-ը:
Հետազոտության մասնակիցներին առաջարկել են 10 մարդկային հատկություններից ընտրել երկուսը, որոնք առավել համապատասխանում են իրենց: Այնուհետեւ նրանց առաջարկել են զրուցել իրենց անծանոթ մարդու հետ, ապա նկարագրել նրանց նկատմամբ իրենց զգացմունքները:
Պարզվել է, ովքեր իրենց մասին սխալ պատկերացում ունեն, ավելի դժվար են դիմանում ցավին: Գիտնականները եզրակացրել են, որ չհասկացված լինելու զգացումը կարող է նման է սպառնալիքի զգացողությանը, որը չափազանցնում է զգայական ընկալումը, առաջ բերելով ցավ:





























