2012թ. ամենահայտնի տորրենտ-տրեկերը կրկին եղել է The Pirate Bay-ը: TorrentFreak-ը հրապարակել է հունվարի 8-ի դրությամբ ամենահայտնի տորրենտների տասնյակը:
Չնայած նրան, որ մի շարք երկրներում The Pirate Bay-ը նախկինի պես բախվում է օրենքին, շատ օգտատերերի համար շվեդական ռեսուրսը մնում է տորրենտների առաջատարը:
Վարկանիշի երկրորդ եւ երրորդ տեղերում Kickass Torrents եւ Torrentz տրեկերներն են, որոնք նախորդ տարվա համեմատ փոխվել են տեղերով: Առաջին հնգյակում են նաեւ IsoHunt-ն ու ExtraTorrent-ը: Տասնյակում են նաեւ 1337x, EZTV, Bitsnoop, TorrentReactor եւ H33t տորրենտները:





























