Հունվարի 9-ին Ապոֆիս երկնաքարը կթռչի Երկրի կողքով` մոտենալով 14,46 միլիոն կմ: Տիեզերական մարմնի այդ թռիչքը մոլորակի համար վտանգավոր չէ, սակայն դրա հետագա մերձեցումը կարող է հետեւանքներ ունենալ:
Ըստ NASA-ի տվյալների` արդեն 2029թ. 300 մ-անոց աստղաքարը կթռչի ընդամենը 36 հազար կմ հեռավորությունից:
Ուսումնասիրողները չեն բացառում, որ ավելի մանր երկնաքարերը կարող են մտնել մթնոլորտ կամ էլ հարվածել մի քանի արբանյակների: Սակայն ավելի կարեւորն այն է, որ Երկրի ձգողականությունը կարող է փոփոխել երկնաքարի հետագիծը եւ իր հաջորդ թռիչք ժամանակ` 2036թ., այն կարող է բախվել Երկրին, հայտնում է «Ռոսբալտը»:
Տիեզերական մարմնի տեղաշարժին հետեւելու համար ռուս գիտնականները նախատեսում են 2020թ.-ից հետո հատուկ սարք ուղարկել, որը թույլ կտա ավելի հստակ հաշվարկել երկնաքարի ուղեծիրը եւ Երկրի ձգողականության ազդեցությունը դրա վրա:
Երկնային մարմնի այս թռիչքին կհետեւի Slooh Space Camera հեռադիտակը: Երկնաքարի մոտեցումը կարելի է դիտել slooh.com կայքում:





























