Իրանի «Բուշեր» ԱԷԿ-ը հունվարի 5-ին միացվել է երկրի էներգահամակարգին, հայտնել է ԻԻՀ Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ֆերեյդուն Աբասի Դավանին: Նրա խոսքով՝ ԱԷԿ-ը 100 տոկոսով օգտագործում է իր հնարավորությունները:
Մերձարեւելյան տարածաշրջանում եւ Իրանում առաջին ատոմային էլեկտրակայանի տեխնիկական համալրումը սկսվել էր 1975թ. Բուշեր քաղաքում՝ գերմանական Siemens ընկերության Kraftwerk Union AG մասնաճյուղի կողմից:
Սակայն 1979թ. փետրվարին Իրանում տեղի ունեցած իսլամական հեղափոխության եւ դրան հաջորդած իրանա-իրաքյան զինված հակամարտության պատճառով շինարարական աշխատանքները դադարեցվել էին, իսկ պայմանագիրը՝ խզվել:
1995թ. հունվարի 8-ին ստորագրվել էր Բուշերի ԱԷԿ-ի առաջին էներգաբլոկի կառուցման ռուս-իրանական համաձայնագիրը, իսկ 1998թ.` պայմանագրի լրացումը՝ «Ատոմստրոյէքսպորտ» ռուսական ընկերության կողմից շինարարության ավարտի վերաբերյալ:





























