Չինաստանում տղամարդը վիրտուալ մարդասպաններ է վարձել World of Warcraft (WoW) խաղում հերոսի սպանության համար: Նրա  23-ամյա գործազուրկ որդին ամբողջ ժամանակը վատնում է այդ խաղի վրա:

TGDaily-ն հայտնում է, որ Սյաո Ֆենգ անունով երիտասարդը երեք ամիս ծրագրավորող աշխատելուց հետո դուրս էր եկել աշխատանքից եւ նոր գործի անցնելու ոչ մի փորձ այլեւս չէր կատարել: 

Նրա հորը թվացել է,  որ եթե խաղում որդու ավատարին  մշտապես սպանեն, նա կթողնի խաղալը: Լրագրողները նշում են, որ տղամարդը կարողացել է գտնել խաղացողների, որոնք որդուց ավելի բարձր մակարդակում են եղել:  

Սակայն gazeta.Ru-ն հայտնում է, որ  ավատարների  մահվան բազմաթիվ դեպքերն անգամ երիտասարդին չեն հիասթափեցրել: Վերջապես «վարձու մարդասպաններից» մեկը նրան ամեն ինչ  բացատրել է: 

Հոր ծրագիրը խափանվել է, Սյաո Ֆենգը նախկինի պես աշխատանք չի փնտրում: