Աստղագետները մի քանի նոր գիաստղեր են հայտնաբերել, որոնք պտտվում են Արեգակնային համակարգից դուրս գտնվող աստղերի շուրջը: Հայտնագործության մասին զեկույցը Ամերիկյան աստղագիտական ընկերության համաժողովին ներկայացրել է Կալիֆոռնիայի համալսարանի աշխատակից Բարի Ուելշը:
Որոնումները կատարվել են 2010-2012թթ.` Տեխասի աստղադիտակի միջոցով, գրում է «New Scientist»-ը: Այդպիսով, հայտնագործվել է յոթ նոր էկզոգիսավոր: Բոլոր նրանք պտտվում են А դասի փոքր աստղերի շուրջը:





























