Ամերիկացի գիտնականները եկել են այն եզրահանգման, որ քաղցր ըմպելիքների մշտական օգտագործումը, հատկապես դիետիկ ըմպելիքների, հանգեցնում է դեպրեսիայի, այն դեպքում, երբ դառը սուրճի օգտագործումը նվազեցնում է դեպրեսիայի առաջացման ռիսկը:

Նեվրոլոգիայի ամերիկյան ակադեմիայի հաղորդագրության մեջ նշվում է, որ հետազոտություն է իրականացվել 50- 71-տարեկան գրեթե 264 հազ. մարդու շրջանում, որոնք օգտագործել են  լիմոնադ, թեյ, մրգահյութեր եւ սուրճ: Նրանց շրջանում արձանագրվել է դեպրեսիայի ավելի քան 11,3 հազ. դեպք:

Մարդիկ, ովքեր օրական չորս բաժակից ավելի լիմոնադ են խմել, 30%-ով ավելի հաճախ են ընկնում դեպրեսիայի մեջ, քան նրանք, ովքեր լիմոնադ չեն օգտագործել, հաղորդում է   «ՌԻԱ Նովոստին»:  Իսկ  այն մասնակիցները, ովքեր չորս բաժակից ավելի մրգահյութ են խմել, 38%-ով  ավելի հաճախ են տառապում դեպրեսիայից: Օրական չորս գավաթ սուրճ խմողները 10%-ով ավելի քիչ են տառապում դեպրասիայից, քան սուրճ չօգտագործողները: