«Microsoft - Windows Live Messenger»-ին պատկանող ակնթարթային հաղորդագրությունների փոխանակման ծառայությունը մարտի 15-ին կդադարեցնի աշխատանքը: Նման  քայլը պայմանավորված է  «Microsoft»-ի` ծառայությունը  «Skype»-ով փոխարինելու որոշմամբ: «Microsoft»-ն օգտագործողներին առաջարկել է անցում կատարել «Skype»-ին: 

Միակ տարածաշրջանը, որտեղ «Windows Live Messenger»-ը կշարունակի աշխատանքը, լինելու է մայրցամաքային Չինաստանը, քանի որ «Microsoft»-ը պայմանագիր ունի տեղական «TOM» պրովայդերի հետ, հաղորդում է  «The Next Web»-ը:

«Windows Live Messenger»-ից օգտվողների թիվը հարյուր միլիոնից ավելի է: