Թեքսաս նահանգի դատարանը բրիտանացի միլիոնատեր Քրիսթոֆեր Թափինին 33 ամսվա ազատազրկման եւ 11 միլիոն դոլար տուգանքի է դատապարտել՝ Իրանին հակահրթիռային պաշտպանության  տարրեր վաճառելու փորձի համար:

Նման  մեղմ դատավճռի պատճառն այն է, որ  ավելի վաղ անգլիացին խոստովանել էր իր մեղքը եւ համագործակցել քննության հետ, հայտնում է rbc-ն` վկայակոչելով BBC News-ին: 

Բրիտանացին ԱՄՆ էր արտահանձնվել 2012թ. փետրվարին: Նրան մեղադրանք էր առաջադրվել Թեհրանին  արծաթե, ցինկե 50 մարտկոցներ վաճառելու փորձի համար: 2007թ. այդ գործին մասնակից երկու անձինք արդեն  ազատազրկվել էին: