Շոտլանդիայում հատուկ կանանց համար բջջային սարքերի նոր հավելված է թողարկվել՝ Drinking Mirror-ը: Այն պատկերավոր կերպով ցույց է տալիս ալկոհոլի կործանարար ազդեցությունը: Հավելվածի աշխատանքի սկզբունքը պարզ է. կանանց առաջարկվում է բջջային սարքում ներբեռնել իր լուսանկարը եւ նշել, թե շաբաթվա ընթացքում քանի բաժակ (175 մլ) ալկոհոլ ես օգտագործել:

Տվյալների ներբեռնումից հետո, ծրագիրը ցույց է տալիս, թե ինչպիսի տեսք կունենա կինը 10 տարի անց, եթե չազատվի այդ վատ սովորությունից:

Շոտլանդիայի առողջապահության նախարարությունում համարում են, որ խմող մարդկանց բնորոշ կարմրությունն ու դեմքի ուռածությունը պետք է սարսափեցնեն գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին եւ ստիպեն նրանց մտածել իրենց վարքի մասին:

Ինչպես հայտնում է KM.RU-ն, մինչեւ մարտ Drinking Mirror հավելվածը կարելի է բեռնել լրիվ անվճար:

Վիճակագրության համաձայն՝ վերջին 20 տարիների ընթացքում Շոտլանդիայում ալկոհոլը չարաշահող 30-44 տարեկան կանանց շրջանում մահերի թիվն աճել է երկու անգամ: