«Գերշել» տիեզերական աստղադիտարանն Ապոֆիս աստերոիդի նոր ուսումնասիրություններ է կատարել, երբ այն մոտեցել էր Երկրին։ Տվյալները խոսել են այն մասին, որ օբյեկտն ավելի մեծ էր, քան համարվել էր եւ ավելի նվազ անդրադարձնող հատկություն ուներ։
Լրատվամիջոցներում Ապոֆիսը ստացել է «Դատաստանի օրվա երկնաքար» անունը, քանի որ 2004 թվականին նրա հայտնաբերումից հետո առաջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այն երկրի հետ կբախվի 2029 թվականի ապրիլին։ Հետագայում ողբերգության հնարավորությունը բացառվել է, բայց համարվել է, որ մարմինը կանցնի Երկրից 36 հազար կմ. Հեռավորության վրա։ Աստերոիդը վերստին կվերադառնա 2036 թվականին, բայց թե որքան մոտ կլինի Երկրին՝ անհայտ է, կամ էլ 2029 թվականի մերձեցումն էականորեն կփոխի նրա ուղեծիրը։ Դրա համար Ապոֆիսի ֆիզիկական պարամետրերի մասին տեղեկություններն այժմ շատ կարեւոր են։
«Գերշել»-ը ուսումնասիրել է երկնաքարն, երբ այն Երկրին մոտեցել է մոտավոր 14,5 մլն.կմ. (Արեւի հեռավորությունից մեկ տասներորդականից մի քիչ ավելի պակաս): Ավելի վաղ ստացված տվյալների համաձայն՝ աստերոիդի միջին տրամագիծը կազմում է 270 ± 60 մ.։ «Գերշել»-ը տվել է ավելի հստակ տվյալներ՝ 325 ± 15 մ.։ Ապոֆիսից եկած ջերմության վերլուծությունը թույլ է տվել ստանալ նաեւ ալբեդոի նոր գնահատականը՝ -0,23։ Այլ կերպ ասած Արեւի՝ աստերոիդի վերին հատվածին ընկնող շողերի 23%ն է անդրադառնում, իսկ մնացածը կլանվում եւ տաքացնում է նրան։ Ըստ նախորդ տվյալների՝ այդ ցուցանիշները կազմում քին 0,33։
Ինչպես նշում է «Կոմպյուլենտա»-ն, աստերոիդի ջերմային ունակությունների իմացությունը թույլ է տալիս հասկանալ՝ ինչպես կփոխվի նրա ուղեծիրը Արեւին մերձենալուց։





























