Հայտնի Facebook սոցցանցի բաժնետոմսերի արժեքը 2013թ. սկիզբից ի վեր աճել է18%-ով՝ դառնալով արժեթղթերի շուկայի ամենաշահավետ ներդրումներից:
Հունվարի 9-ի սակարկությունների արդյունքում բաժնետոմսերի գինը ավելի քան 5%-ով աճել է՝ կազմելով յուրաքանչյուրի դիմաց 30,59 դոլար, հայտնում utro.ru-ն: Արժե նշել, որ այժմ բաժնետոմսերի գինն, այնուամենայնիվ, մի փոքր պակաս է մայիսին IPO-ում դրված գնից, երբ մեկ բաժնետոմսը գնահատվում էր 38 դոլար:
MarketWatch-ը հայտնում է, որ ներդրողները Facebook-ի բաժնետոմսերը գնում են հրավիրատոմսի շնորհիվ. Սոցցանցը լրատվամիջոցներին շնորհանդեսի է հրավիրել, սակայն առայժմ հայտնի չէ, թե ինչ է ներկայացվելու: Վերլուծաբանների կարծիքով՝ Facebook-ը նոր արտադրանք, օրինակ՝ սմարթֆոն, երաժշտական կամ որոնման ծառայություն կներկայացնի:




























