Ֆոմալգաուտ աստղի մոտակայքում, Հարավային Ձկան համաստեղության մեջ, նոր Hubble Space Telescope հեռադիտակի միջոցով մոլորակ են հայտնաբերել, որը կարող է բնակեցված լինել առեղծվածային արարածներով։ NASA-ում առեղծվածային էկզոմոլորակն անվանել են «զոմբի-մոլորակ»։ Թե ով կարող է այնտեղ բնակվել՝ դեռ պարզ չէ։

Ըստ Daily Mail-ի, երկնային մարմնի արտաքինը հիշեցնում է «Մատանիների տիրակալը» եռերգության հայտնի «Սաուրոնի աչքը»։  Գիտնականները սա բացատրում են նրանով, որ մոլորակի ձգողականությունն, ըստ երեւույթին, իր շուրջ գտնվող բեկորները ձեւավորել է սկավառակի ձեւով։

Երկար ժամանակ գիտնականները «զոմբի-մոլորակ»-ին մեռած են համարել եւ ենթադրել են, որ դա իրենից ներկայացրել է ընդհամենը տիեզերական փոշու ամպ։ Հիմա աստղագետները խոստովանում են, որ մոլորակը «հարություն է առել», գրում է «Ուտրո.ռու»-ն։

Ֆոմալգուտ աստղը դարձել է այսքան հեռու գտնվող առաջին մոլորակն, որին կարելի է ուսումնասիրել տեսանելի լույսի ներքո։ Նրա շուրջ պտտվող «զոմբի-մոլորակ»-ը Երկրից 25 լուսային տարի հեռավորության վրա է գտնվում, ինչը տիեզերական հաշվարկներով գրեթե ոչինչ է։