Ռուս բեւեռայինները ստացել են Անտարկտիդայի սառցե Վոստոկ լճի ջրի առաջին նմուշները, հաղորդում է Ռուսհիդրոմետի Արկտիկայի եւ Անտարկտիդայի գիտա-հետազոտական ինստիտուտի (ԱԱԳՀԻ) մամուլի ծառայությունը։
Օրինակներն իրենցից ներկայացնում են սառույց, որոնք ճեղքերում սառել են 2012 թվականին նրանց մեջ լճի ջրերի թափանցման հետեւանքով։ Ռուս մասնագետների տեխնոլոգիաների համաձայն՝ հորատման հետեւանքով ճեղքում առաջանում է կերոսինի եւ ֆրեոնի խառնուրդ։ Ճեղքերում ճնշումը մի քիչ ցածր է լճի ճնշումից, դրա համար կապի դեպքում ջուրը այդ խառնուրդը հրում է վերեւ։ Ճեղքում սառած հենց այս ջուրն էլ ստացել են գիտնականները։ Գլանաձեւ հորատանցքային միջուկը մասնագետների կողմից ստացվել է 3406 մետր խորության վրա, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ գիտնականները հայտարարել էին Վոստոկի ջրի նախնական միկրոկենսաբանական վերլուծությունները։ Աշխատանքի ընթացքում, սակայն, ուսումնասիրվել է ոչ թե նոր հայտնաբերված ճեղքերի սառույցներն, այլ հորատանցքերի սառույցներն, որոնց ծագումը ճշտորեն հաստատել հնարավոր չէ։ Նախնական վերլուծությունը ցույց է տվել, որ Վոստոկի ջուրը գործնականում կարող է ստերջ լինել։





























