Samsung ընկերությունը Լաս Վեգասում CES 2013 ցուցահանդեսին ցուցադրել է օրգանիկ լուսադիոդներով պատրաստված ծալվող էկրանով սմարթֆոնի նախատիպը։
Էկրանի «ծալքի» վրա երեւում են հավելվածների ծանուցումներն ու նշանները. հեռախոսի, հասցեագրքի, SMS-ի ու S-Note բլոկնոտի։ Samsung-ը չի թվարկում սարքի ստույգ բնութագրիչները, սակայն հայտնի է, որ էկրանի անկյունագիծը մոտավորապես 5 դյույմ է, հաղորդում է The Verge-ը։
The Verge-ի խմբագիրներին հաջողվել է ձեռքում պահել սարքը եւ նրանք ճշտում են, որ այն ավելի շուտ մուլյաժ է, քան աշխատող սմարթֆոն, հաղորդում է Lenta.ru-ն։
Օրգանիկ լուսադիոդներով ծալվող էկրանների պատրաստման տեխնոլոգիան, որն օգտագործում է Samsung-ը, ստացել է Youm անվանումը։ Ըներությունը պնդում է, որ այն հնարավորություն է տալիս պատրաստել պլանշետ, որը ծալվելով կվերածվի սմարթֆոնի։
Samsung-ն արդեն մի քանի տարի է ճկուն էկրաններ է մշակում։ Նմանատիպ նախագծեր ունեն նաեւ Nokia-ն ու LG-ին, սակայն դեռեւս ոչ մի սերիական սարք չի թողարկվել։





























