«Արմավիան» պատրաստ է իրականացնել ներքին թռիչքներ, եթե Հայաստանում լինեն համապատասխան օդանավակայաններ։ Այս մասին փետրվարի 3-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է «Արմավիա» ընկերության նախագահ Միքայել Բաղդասարովը։
«Ցավոք սրտի, երկրում այսօր կան միայն երկու գործող օդանավակայաններ՝ Երեւանինը եւ Գյումրիինը, իսկ ինչ վերաբերվում է Գորիսի եւ Կապանի օդանավակայաններին, ապա շուտով մեր զինանոցում կհայտնվի նոր 48 տեղանոց երկտեղանի АТФ 42-500 ինքնաթիռ, որը կարող է ներքին թռիչքներ կատարել, եթե քաղաքացիական ավիացիայի կոմիտեն այդ օդանավակայանները թույլատրի շահագործել»,- ասաց Բաղդասարովը։ Նրա խոսքով, Արցախում օդանավակայանի կառուցումից հետո Ստեփանակերտ-Երեւան չվերթը կիրականացնի «ԱրցախԱվիան»։ «Մենք անշուշտ, օգնում ենք եւ կարծում եմ, որ այդ չվերթի հետ կապված ոչ մի խնդիր չի լինի»,-հավելեց նա։




























