Իրանի եւ «վեցյակի» միջեւ հերթական բանակցությունները կկայանան հունվարի վերջին Ստամբուլում: Այդ մասին «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է իրազեկ աղբյուրը: Հանդիպումը կանցկացվի դիվանագիտական գերատեսչությունների քաղաքական տնօրենների մակարդակով:

Հանդիպման անցկացման  հստակ ամսաթիվը դեռեւս սահմանված չէ: Ավելի վաղ Washington Post թերթը, վկայակոչելով ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի իրազեկ աղբյուրներին, հայտնել էր, որ Թեհրանի հետ  «վեցյակի» (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Չինաստան, ԱՄՆ, Ֆրանսիա եւ Գերմանիա) բանակցությունների նոր փուլը կարող է կայանալ հունվարին: 

2012թ. «վեցյակի» եւ Թեհրանի ներկայացուցիչների բանակցությունների երեք փուլ է անցկացվել`  Ստամբուլում (ապրիլի 14), Բաղդադում (մայիսի 23-24) եւ Մոսկվայում (հունիսի 18-19): Այդ բոլոր հանդիպումներն ավարտվել էին առանց որեւէ  բեկումնային որոշումների:  Մինչ այդ Իրանի եւ  «վեցյակի» բանակցություններ չէին տարվել ավելի քան մեկ տարի: