Facebook սոցիալական ցանցի օգտատերերը կարող են հաղորդագրություն ուղարկել անձամբ Ցուքերբերգին, դրա համար պետք է վճարել ընդամենը 100 դոլար եւ հաղորդագրությունը անպայման կհասնի նրան:

Ինչպես հաղորդում է Mashable կայքը, Ցուքերբերգին վճարովի հաղորդագրություն ուղարկելու հնարավորոթյունն ի հայտ է գալիս միայն որոշ օգտատերերի մոտ: Արեւմտյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ վճարովի տեղեկատվության փոխանցումը հասանելի է միայն Facebook-ի ամերիկացի օգտատերերի համար:

Հնարավոր է, հետագայում սոցիալական ցանցը բարձր սակագներով նամակների վճարովի փոխանցում կառաջարկի նաեւ Facebook-ի այլ հայտնի օգտատերերին, նշում է «ՌԻԱ նովոստին»: