Ամերիկյան «TrackingPoint» ընկերությունը «CES 2013»-ում  ներկայացրել է  համակարգչայնացված դիպուկահար «Precision Guided Firearm»  համալիրի մակետը:   Այն  աշխատում է «Linux» օպերացիոն համակարգով եւ «Wi-Fi»-ով:

«Wi-Fi»-ի շնորհիվ զենքը միանում է պլանշետներին եւ  «Apple»-ի հեռախոսներին: Այնպես որ, թիրախը հնարավոր է ընտրել նաեւ iPad-ի կամ iPhone-ի միջոցով: «TrackingPoint» iOS-ի համար հատուկ հավելված է մշակվել:

 Շուկայում «Precision Guided Firearm» -ի հայտնվելու ժամկետները չեն հստակեցվում: Համակարգչայնացված հրացանի արժեքը գնահատվում է  17 հազ. դոլար: