Իտալացի հնագետների խումբը Եգիպտոսի Լուքսոր քաղաքի Արքաների հովտում կատարվող պեղումների ընթացքում ավելի քան երեք հազար տարվա դամբարաններ են գտել։ Այդ մասին հայտնել է հնությունների հարցերով պետնախարար Իբրահիմ Ադի Սայիդը։

Ըստ նրա՝ դամբարանները գտնվել են այն վայրի տակ, որտեղ նախկինում գտնվել է մ.թ.ա. 1427-1401թթ. իշխած Ամենհոտեպ Երկրորդի՝ 18-րդ դինաստիայի յոթերորդ փարավոնի տաճար-դամբարանը։

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը հայտնում է, որ դամբարաններում փայտե սարկոֆագների մնացորդներ եւ մարդկային ոսկորներ են գտնվել, նաեւ՝ կանոպներ՝ ներքին օրգանները պահպանելու հատուկ անոթներ՝ զարդարված եգիպտական հնագույն աստծո՝  Գոռի չորս որդիների պատկերներով։