Վերջերս իրանական Ատրպատական նահանգի բնակչության մեծ մասը դիմել է Իրանի իշխանություններին՝ խնդրանքով, որպեսզի Արաքս գետից դեպի հյուսիս եւ Կուր գետից դեպի արեւելք ընկած տարածքը դադարեն Ադրբեջան անվանել: Այդ մասին այսօր՝ հունվարի 12-ին, մամուլի ասուլիսում հայտնել է ԵՊՀ իրանագիտության ամբիոնի դոցենտ  Վարդան Ոսկանյանը։

«Առաջին անգամ այդքան մեծ թվով մարդիկ պետությանն են դիմում, որպեսզի միջազգային մակարդակող քայլեր ձեռնարկվեն նահանգի անվանումը փոխելու ուղղությամբ։ Տվյալ տարածքը ժամանակին անվանվել է Կովկասյան Աղվանք եւ պամականորեն Ադրբեջան անունը երբեք չի կրել», - նշել է իրանագետը: Սակայն, ըստ նրա,  քաղաքական իրադարձությունների հետեւանքով Իրանի այդ նահանգի անվանման մեջ ընդգրկվել էր Ադրբեջան բառը։

Վարդան Ոսկանյանը հավելել է, որ  անհիմն լուրեր են հասնում այն մասին, թե Իրանում ապրող թուրքալեզու իրանցիներն իբր դաժան ճնշումների են ենթարկվում Իրանի իշխանությունների կողմից: «Նման լուրերն իրականությանը չեն համապատասխանում», - ամփոփել է իրանագետը: