Amazon առցանց առեւտուր անող ընկերությունը հայտարարել է AutoRip ծառայության մեկնարկի մասին, որը մեխանիկորեն կպահպանի գնված սկավառակի թվային կրկնօրինակը բաժանորդի պրոֆիլում։ Երաժշտությունը հնարավոր կլինի լսել Amazon-ի առցանց նվարգակիչում կամ սմարթֆոնների ու պլանշետների ծրագրերի միջոցով։
Amazon-ից օգտվողներն, որոնք 1998 թվականից սկավառակներ են գնում արդեն անվճար մուտք կունենան դրանց թվային տարբերակների համար, եթե նրան բեռնվել են AutoRip-ում։ Ծառայությունը դեռ ակտիվ է միայն ԱՄՆ բնակիչների համար, հաղորդում է «Գազետա.ռու»-ն։
Այժմ AutoRip-ում կա մոտ 50 հազար ալբոմ։ Վերջին մի քանի տարիներին ընկերությունն ակտիվ կերպով զարգացնում է իր անձնական առցանց նվարգակիչը, որը հիմա թույլատրելի է միայն Android-ի եւ Apple-ի iOS տեսակների համար։ Amazon-ից երաժշտություններ կարելի է բեռնել նաեւ Samsung տեսակի որոշ հեռուստացույցներում եւ համապատասխանեցնել ֆայլերը Apple-ի iTunes-ում եւ Microsoft ընկերության Windows Media Player-ում։
Բայց Amazon-ը դեռ հեռու է թվային երաժշտության բնագավառում առաջնային տեղ զբաղեցնելուց։ NPD Group –ի տվյալներով՝ 2012 թվականի երկրորդ կեսին նրանում ընկերության բաժինը կազմել է 16%։ Apple-ի iTunes ծառայությունն այդ շուկայում զբաղեցրել է մոտ 65%-ը, իսկ 5% կազմել է Google երժշտական ծառայությունը։





























