Չելյաբինսկի մարզի Աշա քաղաքի մոտ գտնվող քարանձավում պեղումների ժամանակ հնագետները հնագույն վայրենակերպի ատամ են գտել։ Այդ մասին հայտնել է ՌԳԱ Ուրալի մասնաճյուղի բույսերի եւ կենդանիների բնապահպանության ինստիտուտի պալեոէկոլոգիայի լաբորատորիայի վարիչ Պավել Կոսինցեւը։
Ուրալցի գիտնականը հայտնել է, որ հատուկ ուսումնասիրություններ չեն կատարվել, սակայն, ըստ նախնական գնահատումների, ատամը կարող է լինել 120 հազար տարեկան: Դա միջսառցե ժամանակաշրջանն է, որը նման է ներկայիս եղանակին: «Իսկ քանի որ դա վայրենակերպ է, ուրեմն ավելի տաք է եղել, քանի որ դրանք մեր ժամանակներում չկան », - նկատել է գիտնականը:
Կոսինցեւը հավելել է, որ նախկինում Ուրալում վայրենակերպի մնացորդներ չէին հայտնաբերվել: Համարվում էր, որ կենդանին ապրել է հարավային տարածքներում, գրում է «Վեչերնյայա Մոսկվան»:
Տվյալ քարանձավում նախկինում էլ են հանդիպել բացառիկ գտածոներ, այդ պատճառով էլ գիտարշավը նախօրոք ծրագրված էր: Գիտնականները այդտեղ գտել են նաեւ հնագույն փորսուղի եւ կուղբի մնացորդներ: Նրանք կարծում են, որ դա գիշատչի որջ է եղել՝ գայլի կամ աղվեսի, որոնք կերել են այդ կենդանիներին, իսկ մնացորդները պահպանվել են քարանձավում:





























