Երկրում այսօր սպասում են խորհրդային արբանյակի բեկորների անկմանը։ Այդ մասին նախազգուշացրել է ԱՄՆ-ի ռազմավարական հրամանատարությունը։ Երկու տոննանոց «Կոսմոս-1484» սարքն ուղարկվել էր 1983թ.։ Այն նախատեսված էր տեխնիկական եւ գիտական հետազոտությունների համար։
Մասնագետներն առայժմ չգիտեն, թե ինչպիսի բեկորներ կարող են մտնել ընկնել եւ որտեղ: Սկզբում փորձագետներն ասում էին, որ անկումը տեղի կունենա 2011թ. դեկտեմբերի 19-ին: Այնուհետեւ ամսաթիվը տեղափոխեցին հունվարի 7-ին, հետո՝ 11-ին, հայտնում է «Ռոսբալտը»:
Արբանյակի բեկորները դրա պայթյունից հետո արդեն 10 տարի թռչում են: Զինվորականները տիեզերքում գրանցել են գրեթե հիսուն անկառավարելի մարմիններ, որոնց շարքում են նաեւ արբանյակի բեկորները: Ժամանակ առ ժամանակ փորձագետները նախազգուշացնում են, որ բեկորները կարող են ընկնել մեր մոլորակում։





























