NASA-ի աստղագետներին հաջողվել է խոշոր պարույրաձեւ գալակտիկա հայտնաբերել: Բացահայտումը պատահաբար է տեղի ունեցել, GALEX (Galaxy Evolution Explorer) արբանյակից ստացված լուսանկարներն ուսումնասիրելու ժամանակ:
Այն մոտ հինգ անգամ գերացանցում է Ծիր կաթինի չափերը եւ ստացել է NGC-6872 անվանումը, տեղեկացնում է «Утро.Ру»-ն:
«NGC-6872» գալակտիկան գտնվում է 212 մլն լուսային տարի հեռավորության վրա, Պավլին համաստեղությունում եւ խոշորագույն պարույրաձեւ գալակտիկաներից է: Արբանյակը ցույց է տվել, որ « NGC-6872»-ը բախվել է մեկ այլ գալակտիկայի հետ եւ իրականում ավելի մեծ չափեր ունի, քան ենթադրում էին գիտնականները:





























